Երեւանում հուլիսի 1-ին, ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Պատգամավորները քննարկում են իրավաբան Աննա Մարգարյանի թեկնածությունը, որին ամբիոնից խորհրդարանականներին է ներկայացրել «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Մակունցը գործընկերներին ներկայացրեց Մարգարյանի կենսագրությունը եւ նրա անցած մասնագիտական ուղին։