Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաժարվել է խոսել Սահմանադրական դատարանի լեգիտիմության մասին։

Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ դատախազությունն արդեն միջնորդություն է ուղարկել դատավորի ինքնաբացարկի մասին, որը Սահմանադրական դատարան է հանձնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս պաշտոնատար անձանց գործը։ Պատասխանելով հարցին, թե գործը միաժամանակ ՍԴ-ում է եւ առաջին ատյանի դատարանում, եւ լեգիտիմ է արդյոք առհասարակ ՍԴ-ն, Դավթյանն ասաց, որ այդ հարցը գտնվում է փորձագիտական քննարկման փուլում, եւ նա նկատառում չի հայտնի։

Մեկնաբանելով իրավիճակը, որի դեպքում Վերաքննիչ դատարանը հեռանում է խորհրդակցությունների սենյակ՝ հարկ չհամարելով լսել պաշտպանության կողմին, Դավթյանն ասել է, որ համաձայն է, որպեսզի դատարանը դատախազների հետ նույն կերպ վարվի, եթե նրանք իրենց թույլ տան գոնե կեսն այն բանի, ինչ իրենց թույլ են տվել փաստաբանները։

Ինչ վերաբերում է գործով դատախազի պարգեւատրմանը, եւ արդյո՞ք դա մի ինչ-որ լծակ չի դառնա, Դավթյանը հավաստիացրել է, որ պարգեւները բաժանում է ոչ գերատեսչությունների ղեկավարները եւ ոչ անձամբ ինքը, այլ պետությունը։