Նյու Ջերսիում շունը հետ է մղել արջին, որը մտել էր բնակելի տան բակ: Դեպքը ֆիքսել են տեղախցիկները:

Մարկ Սթինցիանոն, որը տեղադրել է տեսանյութը ֆեյսբուքյան էջում, ասել է, որ աշխատում էր իր ավտոտնակում, իսկ տիկինը հեռուստացույց էր դիտում տանը, երբ արջը մտել էր նրանց բակ:  Այդ պահին Ռեյլի մականվամբ հարեւանի շունն ագրեսիվ կերպով վազել էր դեպի անկոչ հյուրն ու սկսել հաչալ. արդյունքում արջը փախել էր…

«Դա անհավանական է»,-ասել է Ռեյլիի տերը՝ Ալան Թլուսթին, WABC-TV-ին: «Նա հետապնդում է արջին ամեն անգամ, երբ տեսնում է նրան բակում»: