Ժամկետային զինծառայող Վլադիմիր Գալոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է դիրքի ավագը: Նա կասկածվում է ստորադասին ծեծելու կամ այլ բռնություն գործադրելու մեջ։ Մամուլում որոշ մանրամասներ են հրապարակվել դեպքից։ Պարզվում է՝ Ժամկետային զինծառայողն ու դիրքի ավագը: Զինվորների` դիտորդ դիրք բարձրանալուց առաջ դիրքի ավագը նկատել է, որ ժամկետային զինծառայող Վոլոդյա Գալոյանի գրպանը ուռած է:Դիրքի ավագը զինծառայողին հարցրել է, թե ինչու է գրպանն ուռած, Գալոյանը պատասխանել է, թե զինգրքույկն է: Դիրքի ավագը նրան ասել է, որ գրպանը դատարկի, եւ այդ դատարկելու ժամանակ զինվորի գրպանից հանել է հեռախոս, որից հետո էլ սկսվել է վիճաբանություն: Հիշեցնենք, որ վեճի ժամանակ Վոլոդյան ինքնաձիգից կրակահերթ էր արձակել դիրքի ավագի ուղղությամբ՝ փորձելով սպանել նրան, ինչը, սակայն նրան չէր հաջողվել։ Դրանից հետո նա լքել էր դիրքի տարածքը։ Մի քանի ժամ անց մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորության վրա գտել էին նրա դին՝ ծնոտի շրջանում ստացած հրազենային վնասվածքով, ինքնաձիգը՝ կողքին ընկած։ Ենթադրաբար, 19–ամյա զինծառայողն ինքնասպանություն է գործել։
Հուրգադա-Երեւան չվերթի չեղարկման պատճառով Հայաստանի մոտ 100 քաղաքացի մնացել է Եգիպտոսի Հուրգադա քաղաքում։ Նրանց մի մասը մնացել է օդանավակայանում, մյուս մասը՝ հյուրանոցներում։ Պատճառն այն է, որ հայկական «Էյ էնդ Ար» տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին ինչի պատճառով էլ չվերթը չեղարկվել է։ Ինքնաթիռը պատկանում է հունական ավիափոխադրող ընկերությանը, որը պատրաստ է գումարը ստանալու դեպքում իրականացնել չվերթը։ Տեղեկությունը տարածվելուց կարճ ժամանակ անց, «Էյ էնդ Ար» տուրիստական ընկերության դիմաց հավաքվեցին մի խումբ քաղաքացիներ՝ կատարվածի առնչությամբ իրենց բողոքն արտահայտելու։ Նրանց մի մասն այսօր Երեւանից պետք է մեկներ Հուրգադա նույն տուրօպերատորից գնած տոմսերով, սակայն չվերթը չէր իրականացել։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանները։ Քաղավիացիայի կոմիտեից ավելի ուշ տեղեկացրին, որ չի հաջողվել համաձայնության գալ ավիափոխադրողի հետ և որ վաղը, ամենայն հավանականությամբ, Հուրգադա–Երեւան չվերթը չի իրականացվի։
Հերթական միջադեպն է գրանցվել Մոսկվա–Երևան օդանավում։ Դեպքը տեղի է ունեցել «Շերեմետեւո» օդանավակայանում, երբ ինքնաթիռը պատրաստվում էր թռիչքի։ Ինքնագնաց շարժասանդուղքը բախվել է Boeing 737 ինքնաթիռին եւ վնասել դրա երիզակողը։ Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւորները մոտ մեկ ժամ անց մեկնել են պահեստային ինքնաթիռով։ Նշենք, որ մի քանի օր առաջ ևս մեկ արտակարգ պատահար էր գրանցվել նույն օդանավակայանում։ «Մոսկվա-Երևան» չվերթի օդանավում աշխատել էր ծխի ազդանշանը, թռիչքն ընդհատվել էր։ Ուղևորներին տարհանել էին վթարային սանդուղքով։
2 օր առաջ Ադեկվադ-ի գրասենյակ մտած և Քրիստոս ներկայացած քաղաքացուն ոստիկանները տեղափոխել են հոգեբուժարան։ Երիտասարդը, որը ներկայացել էր Տիգրան անունով, մի քանի անգամ այցելել էր գրասենյակ, հայտարարել, որ ինքը Քրիստոսն է, և այդ գրասենյակն իրեն է պատկանում։ Իսկ վերջին այցելության ժամանակ, երբ նա հրաժարվել էր լքել տարածքը, Ադեկվադները ոստիկանություն էին կանչել։ Մինչև ոստիկանության աշխատակիցների ժամանելը Արթուր Դանիելյանը ուղիղ եթեր էր մտել և հայտարարել, որ իր կարծիքով, միջադեպը կազմակերպել է Նիկոլ Փաշինյանը։ Քիչ անց ժամանել էին ոստիկանության աշխատակիցները։ Արդյունքում ոստիկանները դուրս էին հրավիրել քաղաքացուն և տարել ոստիկանության բաժին։
Արագածոտնի մարզի Արագածավան համայքնում սարսափելի դեպք է տեղի ունեցել։ Երեկ երեկոյան Թալինի հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա Դավիթ Փիլիպոսյանը։ NEWS.am-ի տեղեկություններով, Դավիթն իր ընկերների հետ լողալիս է եղել Արագածավանի տարածքով անցնող Ախուրյանի ջրանցքում, որի ժամանակ էլ խեղդվել է։ Նա վաղը պետք է մեկներ ծառայության։
Համացանցում տարածվել է տեսանյութ՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կադրերով։ Տեսանյութում ճանապարհով քայլող 3 արջերը վախեցած փախչում են իրենց հետապնդող մեքենայից, իսկ մեկ այլ մեքենա քիչ է մնում՝ արջերից մեկին վրաերթի ենթարկի։ Դեպքը տեղի է ունեցել Վայոց Ձորում, ենթադրվում է, որ դրանք Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից Վայոց ձորի մարզում բնություն վերադարձված արջն ու 2 ձագերն են։ Նշենք, որ գորշ արջը ընդգրկված է Հայաստանի կենդանիների կարմիր գրքում եւ ունի խոցելի կարգավիճակ։
Դոլարը շարունակում է էժանանալ, իսկ եվրոյի փոխարժեքն առաջին անգամ նվազել է 530 դրամից։ Դոլարի փոխարժեքը կազմել է 475, եվրոյինը՝ 529, բրիտանական ֆունտինը՝ 593 դրմ, ռուսական ռուբլունը՝ 7.54 դրամ։
Հուլիսի 26-ին օդի ջերմաստիճանը հուլիսի 26-ին կնվազի 3-4 աստիճանով։ Երեւանում հուլիսի վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +19+21, վաղը ցերեկը՝ +33+35։











