Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է իր ընկեր Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործին:
Լլրագրողները հետաքրքրվեցին, թե հավատո՞ւմ է արդյոք, որ Դավիթ Սանասարյանը, ով իր հետ միասին «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ է եղել, կարող էր կոռուպցիոն գործարքների մեջ լինել, եւ հնարավո՞ր է, որ ինչպես ինքն է պնդում, իրավապահ մարմիններն իր «գլխին սարքում են»:
Ի պատասխան Արմեն Գրիգորյանն ասաց. «Ես կփորձեմ շարունակել այն մոտեցումը, որը որդեգրել եմ՝ սպասենք գործընթացին եւ տեսնենք, թե ինչ արդյունքներ կլինեն»:











