Հայաստանը պետք է դուրս գա ԵՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից, մտնի Եվրամիություն ու ՆԱՏՕ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, NEWS.am-ի հետ զույցում ասաց «Հայաստանի եվրոպական կուսակցության» համանախագահ Տիգրան Խզմալյանը։ Նշենք, որ առավոտից Կառավարության բակում հավաքվել են մոտ մեկ տասնյակ քաղաքացիներ, նրանց ձեռքին կան՝ «Ազատեք Հայաստանը ենիչերական անապատատափաստանային մղձավանջից», «Հայաստանը Եվրոպա է» գրություններով պաստառներ։

Տիգրան Խզմալյանի խոսքով՝ իրենք 2-3 ժամով գրեթե ամեն օր ակցիաներ են իրականացրել Կառավարության շենքի դիմաց. «Մենք համարում ենք, որ Հայաստանը Եվրոպայի  մաս է, եւ պետք է անդամակցի Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, որպես տնտեսության, մշակութային ինքնության եւ անվտանգության երաշխիքներ, որոնք գոյություն չունեն ԵՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում։ Քանի որ այսօր տեղի է ունենում ԵՏՄ-ի գագաթնաժողովը, եւ այստեղ ժամանելու է դրա գլխավոր հանցագործը՝ Վլադիմիր Պուտինը։ Սա օրվա խնդրին ու քաղաքական իրադարձության նվիրված ցույց է»։

Նշենք, որ որոշ ժամանակ անց ՌԴ դեսպանության շենքի դիմաց կսկսվի Ռուսաստանի եւ եվրասիական ինտեգրացիայի կողմնակիցների հակաակցիան: