ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի հանդիպել ՀՀ երրկրոդ նախագահ Ռոբերտ  Քոչարյանին, չի հետաքրքրվել, նրա առողջական վիճակով: Այս մասին այսօր` հոկտեմբերի 22-ին, ԱԺ- ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց նա` նշելով, որ միայն մամուլից է տեղեկացրել երկրորդ նախագահի վիճակով:

«Առանց տեսնել ձեզնից չեմ պրծնում, ձեր ցավը տանեմ»,- կատակեց նա:

Լրագրողի դիտարկման, թե չի հետաքրքրում նրան Ռոբերտ Քոչարյանի վիճակը, ծառուկյանն ասաց, որ բոլոր նախագահերի վիճակն էլ իրեն հետաքրքրում է, քանի որ ապրում է այս երկրում:

«Անընդհատ ուզում եք  կապեք Ռոբերտ Քոչարյան, Սերժ  Սարգսյան, բայց ամեն մեկն իր տեսակետն ունի, ես էլ իմ տեսակետն ունեմ: Ուզում եմ, որ լավ լինի իմ երկիրը զարգանա, ժողովուրդը  լավ ապրի, իսկ այդ բոլոր նարավորությունները  մենք ունենք, միայն մենք պետք է միասնական լինենք, պետք է բոլորս միավորվենք: Այս 30 տարվա ընթացքում պետք է այնպես լիներ  Արցախի խնդիրը, որ Ալիեւը երբեք ռիսկ չաներ տառ ու բառ հոխորտար, քայլ աներ, այլ իմանար, քայլ անելուց էլի կկորցնի»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է, նա հիվանդանոցից դուրս է գրվել եւ տեղափոխվել է «Երեւան» ՔԿՀ: