ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Վանաձորի «Արմենիա» առողջարանում շրջայց է կատարում:

Նա ասյօր Վանաձորում կմասնակցի քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին: Այստեղ են նաեւ ՀՀ տարածքային զարգացման եւ կառավարման նախարրա Սուրեն Պապիկյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: 

Նշենք, որ Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքը  հոկտեմբեր ամսվա վերջին շաբաթ օրը տոնում է քաղաքի օրը:

Տոնի առիթով տարբեր միջոցառումներ են կազմակերպվել քաղաքի տարբեր հատվածներում։ Օրը կամփոփվի տոնական մեծ համերգով։