Ինձ հետ նման քննարկում չի եղել, ես նման պաշտոնի չեմ հավակնում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնում իր նշանակման վերաբերյալ տեղեկություններին:

«Ես այժմ զբաղեցնում եմ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների  նախարարի պաշտոնը եւ իմ լիազորությունները փորձում եմ կատարել պատշաճ:

Աշխարհում ամեն ինչ հնարավոր է, բայց ես այդ պաշտոնին չեմ հավակնում: Ես կարծում եմ, որ տվյալ պահին այն տեղում եմ, որտեղ կարող եմ անել ավելին»,-ասաց նա: