«Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին տեղափոխված տուժողների վիճակը գնահատվում է կայուն, իրականացվում է դեղորքային բուժում և բժիշկների հսկողության տակ են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» ԲԿ-ի ռեանիմատոլոգ Սիրանուշ Ավագյանը։

«Նաիրա Մանուկյանի մոտ (1974 թվականի ծնված) զարգացել են շնչառական անբավարարության երևույթներ, հրատապ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, ցավազրկվել, հետազոտվել է, վերականգնվել է հոմեոստազը, ստորին վերջույթի խնդիր ունի։

Մյուսը Նաիրա Մանուկյանի տղան է՝ Մանուկյանը Հայկի մոտ (2001 թ․) կոնտակտի դժվարացում կար, տրված հարցերին չէր պատասխանում, վերակենդանացման բաժնում ցավազրկում, հեմոդինամիկ տվյալների ստուգում, կոմպյուտերային տոմոգրաֆիա։

Վարդանյան Էրիկը (18 տարեկան) գրգռված, անհանգիստ,  սրտխառնոց, փսխումով, կոմպյուտերային տոմոգրաֆիա է անցկացվել։

Արված կոմպյուտերային տոմոգրաֆիայի ֆոնի վրա և դեղորայքային բուժման ֆոնի վրա հիվանդների ընդհանուր վիճակը կայունացել է, որևէ ախտաբանական խնդիր չի հայտնաբերված, առայժմ հիվանդները գտնվում են բժիշկների ինտենսիվ հսկողության ներքո»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա 11 տուժած։