Այդ գործը չի փակվել, քննություն է եղել, նախաքննություն է եղել, նյութերը մերժվել են՝ հանցադեպի բացակայության պատճառով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով իր վարսավիրին ծեծի ենթարկելու դեպքին:
«Առաջին րոպեներին, երբ ես տեղեկացել եմ այդ հրապարակման մասին, Facebook-ի իմ էջով հերքում եմ տարածել: Իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել եմ այս դեպքի վրա, որ լինի անաչառ քննություն: Այսօր արդեն մենք դատարան հայց ենք ներկայացրել լրատվամիջոցի նկատմամբ, որտեղից տարածվել է այդ ապատեղեկատվությունը: Մենք զրպարտության համար իրենցից փոխհատուցում ենք պահանջելու, ինչպես նաեւ լինելու է հերքման պահանջ: Մենք հերքման պահանջ ներկայացրել էինք այդ լրատվական կայքին, բայց նրանք չէին տեղադրել հերքումը: Ուստի մենք դատարանում նրանցից կպահանջենք թե հերքում, թե զրպարտության համար փոխհատուցում՝ նվազագույն աշխատավարձի 2 հազարապատիկի աչփով»,-ասաց Գարիկ Սարգսյանը:
Դիտարկմանը, որ վարսավիրի հայրը հաստատել էր, որ միջադեպ եղել է մարզպետին արտահերթ չսպասարկելու համար, Գարիկ Սարգսյանն ասաց. «Չեմ կարող մեկնաբանել որեւէ մի անձի խոսք: Ես նայել եմ այդ տեսանյութը, էնտեղ հստակ որեւէ բան չի ասվում: Ամենդ եպքում, հանցադեպի բացակայության հիմքով նյութերը մերժվել են»:
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ նոյեմբերին ծեծկռտուքի միջադեպ է գրանցվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ՝ իր հայրենի Նոր կյանք համայնքում։ Ըստ այդմ, Արարատի մարզպետի վարորդը մի քանի այլ երիտասարդների հետ գնացել ու պարզաբանում է պահանջել վարսավիրից, ով չի կարողացել մարզպետին արտահերթ սպասարկել: Ինքը մարզպետը հերքել է, թե նման միջադեպ է տեղի ունեցել:











