«Լուսավոր Հայաստանի» այս 4 տարիները փշոտ էին, բայց եւ լուսավոր էին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, «Լուսավոր Հայաստանում» կուսակցության 4-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:
«Գրեթե բոլորը քաղաքական դաշտում փորձում են մեզ վնասել, կոտրել, բայց դա չի ստացվելու: Դրան հակառակ մենք ուժեղանում ենք, մեծանում ենք, բոլոր մարզերում ունենք ներկայացուցիչներ եւ տիպային մոդելով ստեղծում ենք տարածքային կառույցներ»,-ասաց նա:
Գորգիսյանը որպես ԼՀԿ Երեւանի խորհրդի նախագահ անակնկալ էր պատրաստել. Նա ապակե ամանով բերեց «Լուսավոր Հայաստանի» կրծքանշաններ եւ բոլոր ներկաներին կոչ արեց մեկական վերցնել:
Նա իր ելությը սկսեց Միքայել նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությամբ եւ ավարտեց նույն բանաստեղծության վերջին քառյակով:











