Ալյասկայում 30-ամյա տղամարդը, որն անցկացրել էր սառնամանիքին բաց կտուրի տակ առնվազն 22 օր, հրաշքով փրկվել է, գրում է Daily Mai-ը:

Յութա նահանգի բնակիչ Թայսոն Սթիլը գրել է ձյան վրա խոշոր տառերով «SOS», որպեսզի իր բնակության վայրի երկնքով տեղաշարժվող զինծառայողները կարողանան նկատել նրան:

Համացանցում հայտնվել է տղամարդուն փրկելու տեսանյութը, որում երեւում է՝ ինչպես է նա թափահարում ձեռքերը՝ նրա գլխավերեւում անցնող ուղղաթիռի անձնակազմին նկատելի դառնալու համար:

Տղամարդն ապրում էր մոտակա բնակավայրից 30 կմ հեռավորության վրա:

Սթիլի տունն այրվել էր եւ ամբողջ 3 շաբաթը նա անցկացրել էր դժվարանցանելի տեղանքում, ինքնաշեն կացարանում՝ սնվելով գետնանուշի կարագով ու անանասներով: