Եղվարդի ծննդատան փակվելու դեմ բողոքողները պատրաստ են ամեն ինչի: Այս մասին այսօր` հունվարի 13-ին, ծննդատան մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեցին նրանք:

«Քարով կտամ, շուշեքը կջարդեմ, մի բան կանեմ էլի, հիմի ստեղ մնամ հաց ուտեմ, թե էթամ, հիմա ասում են` գաղութները բորշ են տալիս, լավ էլ հաց են տալիս: Հիմա կգնամ 5 տարի էնտեղ կապրեմ, զատո կիմանամ Եղվարդի համար մի բան արել եմ»,-ասաց նա` հավելելով, որ երեւի ցանկանում են հիվանդանոցի կորպուսներից մեկը վաճառեն, որ փակում են ծննդատունը:

 Բողոքող բնակիչները չեն հավատում, որ 2 շտապօգնության մեքենան կարող են սպասարկել Եղվարդ քաղաքի եւ հարակից գյուղերի բնակիչներին:

«Կարողա մեր նախարարը չգիտի, որ էս հիվանդանոցը քաղաքի ու 18 գյուղի է սպասարկում, կարողա իրոք չգիտի, դեռ պետք է մի բան էլ նորը բացեն, ոչ թե փակեն»,-ասաց նա:

Արա գյուղի բնակիչներից մեկն էլ ասաց, որ իրենց համար դժվար է Արա գյուղից հասնել Երեւան. «Հելել եմ, չանապարհ եմ փակել, որ Թորոսյանը նախարար դառնա ու էսօր ծննդատուն փակի՞: Ես թոշակառու տղա եմ, 26 հազար թոշակ եմ ստանում, ոնց պետք ա հասնեմ Երեւան»:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետեւանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։

Նշենք, որ մի քանի օր առաջ բողոքի ակցիա էր իրականացվում նաեւ Մարալիկում, այդ խնդրի պատճառով։