Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Սիրիուս» գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի լրատվությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սեւանի փողոցի թիվ 11 շինության դիմաց «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էդգար Ա., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել գազատար խողովակին. գազատար խողովակից առկա է արտահոսք:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը եւ իրականացրել հերթապահություն՝ մինչ «1-04» ծառայության աշխատակիցների ժամանումը. վերջիններս դադարեցրել են գազի արտահոսքը: