Ես կանգնելու եմ Բաբայան Սամվելի կողքին, սատարելու եմ նրան բոլոր առումներով: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը:

«Ես հիմա էլ եմ աջակցում Սամվել Բաբայանին: Ես մի բան կարող եմ անել՝ զինվորականին վայել կեցվածք ունենալ եւ կանգնելու եմ Բաբայան Սամվելի կողքին, սատարելու եմ նրան բոլոր առումներով: Ես կուսակցությունների չեմ սատարելու, կուսակցական չեմ լինելու, ներքաղաքական կյանքի մեջ չեմ խրվելու»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Սամվել Բաբայանին հնարավորություն չտրվեց մասնակցել մարտին կայանալիք Արցախի նախագահական ընտրություններին, Պավլիկ Մանուկյանն ասաց. «Ուզեն-չուզեն պետք է հաշվի առնեն ժողովրդի կամքը, որովհետեւ այն 25 հազար ստորագրությունը այն կնիքն է, որ խփել է ժողովորւդը: Կան դեմքեր, որ կրիտիկական պահերին պահանջված են: Ժամանակը ամեն ինչ ցույց կտա»: