Իհարկե, ճշմարտություն է: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը՝ անդրադառնալով սոցցանցերում քննարկվող տեղեկությանը, որ արցախյան պատերազմի ժամանակ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը գերու կարգավիճակով փոխանակվել է 3 տասնյակ ադրբեջանցու հետ:
«Երբ ինքը գերության մեջ էր, մենք էլ այդ ժամանակ ուզում էինք գերիներ բռնել, որ հետը փոխանակեինք: Դա 1993-ի ամառն էր: Նա այդ ժամանակ գումարտակի հրամանատար էր, բնականաբար, բոլորս էլ այդ ուղղությամբ պետք է մի բան անեինք: Այդ ժամանակ մենք զոհի մարմինն էլ, գերու դեպքում էլ փոխանակում էինք մեկը տասի հարաբերությամբ: Դա նաեւ ցույց է տալիս, թե որ ազգն ինչ արժի: Մեր զոհերի քանակն էլ էր մեկը տասի հարաբերությամբ»,-ասաց Պավլիկ Մանուկյանը:











