Մանվել Գրիգորյանի վերաբերյալ որեւէ քննարկում «Իմ քայլը» խմբակցությունում չի եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Լիլիթ Մակունցը:
«Չկան քննարկումներ այդ կապակցությամբ: Ինչպես գիտեք, նրա նկատմամբ խափանման միջոցն է փոխվել, բայց մեղադրանքը չի հանվել»,-ասաց նա:
Մակունցը չցանկացավ որեւէ կերպ մեկնաբանել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դատախազության նախաձեռնությունը՝ նշելով որ որպես օրենսդիր ինքն իրավունք չունի դա մեկնաբանելու:











