«Թեոդոր Ռուզվելտ» ամերիկյան ավիակիրը ներկայումս գործողություններ է իրականացնում Խաղաղ օվկիանոսում եւ ԱՄՆ պատմության մեջ լավագույն ու ամենապաշտպանված ռազմանավերից մեկն է, գրում է Popular Mechanics-ը:

Ներկայումս «Ռուզվելտ»-ին 5 հազար մարդ անձնակազմի հետ միասին ուղեկցում են առնվազն վեց հածանավեր եւ կառավարվող հրթիռներով ականակիրներ: Այն ներկայումս ամենախոշոր եւ ամենամարտունակ ավիակիրն է:

Ամերիկյան ավիակիր հարվածային խումբը սովորաբար կազմված է ավիակրից, մեկ կառավարվող հրթիռային հածանավից եւ երկու կամ երեք կառավարվող հրթիռային ականակիրներից: Հածանավը հիմնական ուղեկցորդն է, որը համակարգում է ավիակրի պաշտպանությունը, մասնավորապես, օդային սպառնալիքից: Մոտակայքում գտնվում է նաեւ ատոմային հարվածային սուզանավ, որը պաշտպանում է մնացած հարվածային խումբը սուզանավերից: