Ինչ է նշանակում՝ հանրաքվեի դրվի Ամուլսարի հանքը շահագործելու հարցը: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Լիդիան Արմենիայի» աշխատակից Արթուր Հովսեփյանը:
«Եթե հանրության մեջ տարիներ շարունակ սուտ, կեղծիք է տարածվում, թե այս ծխրագիրը վնաս է, 10 գլխանի երեխաներ կծնվեն, հանք, թե կյանք, Սեւան, թե հանք հարցադրումներով, իհարկե, այդ կեղծիքի պայմաններում մարդիկ չեն կարող գնալ հանրաքվեի: Եթե մարդիկ տեղեկություն չունեն այս ծրագրի վերաբերյալ, ինչպե՞ս կարող են մասնակցել հանրաքվեի՝ մամուլից լսածի հիման վրա»,-ասաց նա:
«Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներից Լիանա Հովսեփյանն էլ նշեց, որ մի քանի անգամ վարչապետը հայտարարել է է, որ Ամուլսարի հանք տանող ճանապարհը փակած ակտիվիստները ֆինանսավորվում են ինչ-որ կառույցների կողմից. «Լինելով վարչապետ, ինքն ուներ բոլոր լծակները, որ պարզեր, թե ովքեր են խոչնդոտում պետության մեջ մեծ ներդրումային ծրագրին: Այո, նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում բռնի ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ, եթե դրա կարիքը լինում է: Հիմա մենք ինչքան սպասենք եւ ինչին սպասենք»:











