Մարտի 11-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտությունների շնորհիվ գրպանահատության հերթական դեպքը բացահայտվեց:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական հետախույզները, ձեռք բերված տեղեկություններն իրացնելով, ժամը 16.20-ին Ահարոնյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկեցին Սաֆարյան փողոցի բնակիչ, 50-ամյա մի կնոջ:

Պարզվել է` րոպեներ առաջ նա թիվ 63 երթուղու ավտոբուսում մի ուղեւորի պայուսակից գողացել էր դրամապանակը, որի մեջ եղել էր 300 հազար դրամ եւ 300 դոլար:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Կասկածվողը խոստովանել է կատարածը եւ ձերբակալվել:

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են: