Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան լայվով մի շարք առաջարկություններ ներկայացրեց քաղաքապետարանին ուղղված կորոնավիրուսի կանխարգելմանը:
Նրա խոսքով` հաշվի առնելով դեպքերի աճը պետք է հավելյալ միջոցառումներ իրականացնել:
«Առաջին առաջարկը վերաբերում է Շտապօգնության մեքենաներին, որոնք սպասարկում են բնակչությանը, կարանտինի ապահովումն են անում, մարդկանց տեղափոխում են կարանտինի վայր: Այս մասով ես մտահոգություն ունեմ. շտապօգնության մեքենաները միշտ չէ, որ նման դեպքերում բավարում են, հատակապես, որ մի քանի տասնյակ մեքենա առանձնացվում է պարզապես կարանտինը ապահովելու համար, դրա համար ես կարծում եմ՝ քաղաքապետարանը պիտի առանձնացնի տասնյակ մարդատար մեքենաներ, որոնք կիրականացնեն կարանտինի նպատակով տեղափոխումը: Եվ, բնականաբար, այդ մեքենաները պետք է ախտահանվեն և սպասարկվեն նույն կերպ, ինչ շտապօգնության մեքենաները»,-ասաց նա:
Դավիթ Խաժակյանը նշեց, որ կարանտինի նպատակով տեղափոխության պատճառով չպետք է ստեղծվի իրավիճակ, որ Շտապօգնությունը այլ կանչերի սպասարկման հետ կապված խնդիր լինի:
Նա նշեց, որ համայնքային հաշվեկշռում մեքենաներ կան, որոնք կարող են օգտագործել ստեղծված իրավիճակում»
« Քաղաքային իշխանությունը պետք է մեկուսացման համար տարածքներ ապահովի, մահճակալներ տեղադրի, որպեսզի մարդկանց տեղավորեն այնտեղ: Դրանք կարող են լինել եւ առանձնացված շենքեր, պոլիկլինիկաներ եւ սպորտդպրոցներ, որ մենք կարողանանք կահավորել»,-ասաց նա:











