Արտակարգ իրավիճակից հետո բացվելու է լուսաբացը։ Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ հատուկ նիստում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Երեւույթը որտեղ մենք գտնվում ենք, մարդկության համար նոր չէ, սա ունի նույնիսկ գիտության մեջ շատ հատուկ անվանում՝ սահմանային իրավիճակ, ասել է թե՝ ոչ ստանդարտ իրավիճակ, ճգնաժամային իրավիճակ։ Այսպիսի սահմանային իրավիճակներում լավագույնս են դրսեւորվում մարդկանց կամ մարդկանց խմբի բնավորության գծերը։ Կան մարդիկ, որոնք սահմանային իրավիճակներում սարսափելի հատկանիշներ են դրսեւորում, եւ կան խմբեր, որոնք սահմանային իրավիճակներում ցույց են տալիս, թե ինչպիսի մարդասիրական, վեհ ու հոգատար կարող են լինել։ Ինչ խոսք, սա հայ ժողովրդի համար առաջին փորձությունը չէ, անկասկած սա հաղթահարելու ենք։ Արտակարգ իրավիճակից հետո բացվելու է լուսաբացը։ Կարեւոր է այդ հաղաթահարումից հետո մեզնից յուրաքանչյուրն ինչպես կնայի իր կողքինի դեմքին։ Չպիտի այդ օրը, երբ հաղթահարված կլինի, լինի մեկը, որը խանութում վերցրել է 6 հատ հաղ եւ չի թողել իր հարեւանը, որի տանը եւս երեխաներ կան վերցնի 1 հաց։ Բոլորիս մաղթում եմ հաջողություն, սեր, հանդուրժողականություն, մարդասիրություն եւ Աստված պահապան մեզ՝ բոլորիս»,- ասաց ԱԺ նախագահը։











