Ամերիկացի զինվորականները հայտնել են հիպերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Տեսագրությունը հրապարակվել է ԱՄՆ ՌԾՈւ յութուբյան էջում:
«Մարտի 19-ին տեղական ժամանակով ժամը 22:30-ին պաշտպանության նախարարությունը հիպերձայնային հրթիռի հաջող փորձարկում է անցկացրել Հավայան կղզիներում գտնվող Կաուայի պոլիգոնում»,- ասվում է 5 վայրկյանանոց տեսանյութին կից գրության մեջ:











