Ընդհանուր առմամբ այս ամբողջ ընթացքում Հայաստանում ինքնամեկուսացվել է մոտ 7 հազար անձ եւ ունեցել ենք մոտ 400 խախտումների դեպքեր: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ հատուկ նիստում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Ոստիկանությունը գնացել է այդ խախտումների հետքերով, արձանագրվել են այդ խախտումները»,-ասաց նա:

Ավինյանը հայտարարեց, որ քաղաքացիների տեղերոշման գործիքի կիրառուից ի վեր այդ եղանակով վերլուծվելէ թվով 315 հիվանդի կոնտակտներ, եւ վերհանվել է թվով 3029 քաղաքացու կոնտակտ, որոնք լրացուցիչ կոնտակտներ են. «3029 կոնտակտ համակարգի կողմից ավտոմատ տեղորոշվել է: Դրանց բոլորի հետ կապ է հաստատվել եւ նրանից մի ասը ինքնամեկուսացվել է»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարցրեց, թե արդյոք ճիշտ չէր լինի այդ 3029 անձանց թեստավորել, որ ով վարակակիր է, մեկուսացվի, ով վարակաիր չի, նրա վեաբերյալ տվյալներ չհավաքել: Ի պատասխան Ավինյանը նշեց, որ դա իդեալական տարբերակ կլիներ, եթե չլիներ հիվանդության 14-օրյա ինկուբացիոն շրջանը, որի ընթացքում պոտենցիալ վարակակրի մոտ ՊՇՌ թեստանելու դեպքում վարակի չափաքանակը այնքան չի լինի, որ արձանագրվի, որ նա վարակաիր է: Դրա համար է գործում ինքնամեկուսացման ռեժիմը: