Սա առիթ է, որ բոլորովս հանդիմանենք առողջապահության նախարարությանը եւ ցույց տանք մեր կամքը, այսպես չի կարող շարունակվել, որովհետեւ նախարարությունը ինչ ուզի կարող է մեզ հալած յուղի տեղ մատուցել: Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, Երեւանի ավագանու նիստում նշեց ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը՝ անդրադառնալով Հակատուբերկուլյոզային դիսպանսերը լուծարելու խնդրին:
«Ինչու չէինք կարող հակատուբերկուլյոզային դիսպանսերը եւս տրամադրել կորոնավիրուսով վարակվածների համար»,-ասաց նաեւ նա եւ առաջարկեց այս նախագծին դեմ քվեարկել եւ գործընթացը բերել բանակցային փուլ:
Քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ ամսար Բաբինյանը նշեց, որ իրենք ժամանակին ծրագիր ներկայացրել էին կառավարությանը, որ դիսպանսերը դառնա Երեւանի քաղաքի թոքային պաթոլոգիաների քաղաքային կենտրոն. «Հանրապետական տուբերկուլյոզի հիվանդանոցը, որ հիմա Աբովյանում է գտնվում, այդ ծրագիրն այնտեղ է իրականացվում: Քանի որ տուբերկուլյոզն ամբողջությամբ ֆինանսավորվում է բյուջեի հաշվին, եթե Երեւանի ավագանին որոշի պահել հիվանդանոցը, ինքը պետք է այդ գումարները տա, քանի որ նախարարությունը պետպատվեր չի իջեցնել»,-ասաց նա:
Ի վերջո որոշումն ընդունվեց:











