Սահմանադրական կարգի տապալմամբ ազգային անվտանգությունը վտանգի տակ դնող հանցագործությունների դեպքում՝ չպետք է լինի վվաղեկության ժամկետ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Նրա խոսքով, օրինակ, պետական դավաճանությամբ բերած վնասը կարող է միանգամից երեւալ, ակնհայտ լինել, իսկ սահմանադրական տապալման վնասը կարող է ակնհայտ չլինել, ի հայտ գալ տարիներ անց:
Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը հարց ուղղեց, թե արդյո՞ք պատգամավորն ուսումնասիրել է որեւէ միջազգային փորձ այդ տեսանկյունից, որտեղ նման հանցագործության դեպքում՝ վաղեմության ժամկետ ընդհանրապես չկա, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. ««Ես որ ասեմ որեւէ երկրի փորձ եմ ուսումնասիրել, ոչ չեմ ուսումնասիրել: Պարտադիր չի որեւէ երկրում նման բան գտնեմ, նոր իմ երկրում անեմ: Մեզ պետք չի տեսնենք, ասենք, Մոզամբիկում տենց բան կա, թե չէ: Իմ ինչի՞ն է պետք իմանալ, թե որեւէ հարավաֆրիկյան կամ եվրոպական երկրում ինչպիսին է օրենսդրությունը: Ես չպիտի գնամ թայ ըլնեմ՝Ֆրանսիայում սենց բան կա, թե չէ: Մենք պարտավոր ենք մեր երկրի պատժիչ քաղաքականությունը մշակելիս հիմք ընդունել առաջին հերթին մեր գերակայությունները եւ իրական սպառնալիքները:
Ես էդ մարդը չեմ, որ գամ ստեղ ցույց տամ, որ ուսումնասիրել եմ, իմ նախագիծն անխոցելի է նաեւ եվրոպական համեմունքներով»,-ասաց Գեւիորգ Պետրոսյանը:
Նա նաեւ օրինակ բերեց. «Եթե ես հիմա ասեի՝ եկեք վերականգնենք հարսնացուի համար ղալիմ պահանջել, տալը, այստեղ մեկն ինձ կարող էր ասել՝ 21-րդ դարում ես ապրում, ուսումնասիրե՞լ ես եվրոպական երկրներում հարսնացուի համար ղալիմ տալը մնացել է, թե ոչ: Բայց ես այնպիսի բան եմ առաջարկում, որ կարիք չունենք ուրիշ երկրի օրինակ բերել: Ես չեմ կարծում, որ այնպիսի մի առաջարկ եմ արել, որ ինձ կարող են ասել՝ արա, էս ինչ ես ասում, ոնց կարելի է սենց բան ասել»:











