Ես գիտեի՝ Բրազիլիան հայտնի է միայն ֆուտբոլով եւ պորտապարերով, բայց կարգին քրեական օրենսգիրք ունեն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30–ին, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
«Բրազիլիայի քրեական օրենսդրությունը սահմանում է, որ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում քաղաքացիների եւ զինված անձանց կողմից այնպիսի գործողությունների դեպքում, որոնք ուղղված են սահմանադրական կարգի եւ ժողովրդավարության դեմ։ Պարզվում է, որ նման երկիր կա, որ մեր ասածն արդեն այնտեղ կա»,– ասաց պատգամավորը։
Պետրոսյանի խոսքով՝ սա ներպետական խնդիր է, որն ուղղակի կապ ունի ՀՀ անվտանգության հետ. «Տապալված սահմանադրական կարգ ունեցող երկրում՝ ո՛չ սոցիալական ծրագիր կարող է իրականացվել, ո՛չ անկախ դատական համակարգ կարող է ստեղծվել եւ պահպանվել, ոչ էլ մենք կարող ենք արժանի դիմակայություն ցույց տանք արտաքին մարտահրավերներին։ Եթե հանկարծ իմ նախագիծհ հասնի առաջին ընթերցման, ինչը ես հավասարեցնում եմ հրաշքի, որ իմ նախագիծը հասնի լիագումար նիստում քննարկման. մի անգամ նման հրաշք թույլ տվեք էլի։ Ես այդտեղ «կնահանջեմ» այսպես ասած, դնենք 50 տարի սարքենք եւ սա միայն չի սպառնա ագրավներին»։
Նշենք, որ ԱԺ պետական իրավական մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նախագծին, որով պատգամավորն առաջարկում էր սահամանդրական կարգի տապալման պատասխանատվության համար վաղեմության ժամկետ չկիրառել:











