Անհրաժեշտ է ներդնել բնակարանային գողությունների համար միասնական պատժիչ պրակտիկա: Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով դատախազության գործունեությունը:

Նրա խոսքով՝ այդ տեսակի հանցանքի դեմ պայքարը մնում է իրավապահների ուշադրության կենտրոնում, սակայն անհրաժեշտ է միասնական պատժիչ պրակտիկա:

Նա հայտնեց, որ այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարվել, ներդրվել են անվտանգության տարբեր համակարգեր, տեղադրվել են տեսանկարահանող սարքեր: