ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակելեւ կից գրառում արել:
«Մեր հայրենակիցների ապաքինման ընթացքը. հայացք հիվանդանոցի ներսից»,-նշել է նա:
Տեսանյութում պացիենտներից մեկը պատմում է, որ շատ ծանր վիճակում իրեն հասցրել են հիվանդանոց, արդեն 7-րդ օրն է, եւ արդեն շատ լավ է զգում իրեն. «Այնքան հոգատար են, կարծես մարդ իր ընտանիքում լինի»:
Մեկ այլ պացիենտ էլ նշեց, որ 5 օր պառկել է վերակենդանացման բաժամնմունքում. «Բոլորիս թվում է, որ մեզ չի կպնի հիվանդությունը, բայց դե որտեղից որտեղ եկավ կպավ»:
Պացիենտներից մեկը բժշկուհի է. «Ես շատ զգուշավոր էի, պաշտպանիչ միջոցներ միշտ կրում էի, բայց երբ 24 ժամ հերթապահում ես, հոգնածությունը գերակշռում է եւ հնարավոր է, որ եղել է վրիպում ու ես վարակվել եմ: Ես հիմա էլ եմ մտածում, որ կկարողանամ ապաքինվել ու աշխատել, օգնել մարդկանց»:
Բուժքույրերից մեկը, ով արդեն 20 օր տուն չի գնացել, հորդորեց բոլորին հետեւել բժիշկների խորհուրդներին. «Հասկանում եմ՝ դժվար է տնից դուրս չգալ, բայց մենք էլ ենք ուզում տուն գնալ, տեսնել մեր հարազատներին, կատորել ենք»:
«Յուրաքանչյուրի ժպիտը, կյանք վերադառնալը մեզ համար հաղթանակ է»,-նշեց ԲԿ-ի փոխտնրեն Աննա Կարապետյանը:











