Ապրիլի 30-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ Բաբաջանյան եւ Րաֆֆու փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին երկու անձի՝ իրենց մեքենայով հանդերձ։
Երեւանի 33-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թափանցիկ հեղուկով ներարկիչ։ Ըստ նրա՝ հայտնաբերվածը սուբուտեքս էր։
Մեքենայի խուզարկության ժամանակ բերման ենթարկված մյուս անձը՝ մայրաքաղաքի 29-ամյա բնակիչը, մեքենայի սրահի պահոցից իրավապահներին ներկայացրեց «Վալտեր» ատրճանակ՝ 7 փամփուշտով։
Նշանակվել են փորձաքննություններ։
Նախապատրաստվում են նյութեր։











