Առաջնագծում տեղադրվել է տեսահսկման 225 ժամանակակից սարք, 64 մարտական դիրքեր էլեկտրականություն են ստացել, 134 մարտական դիրքեր՝ մշտական ջուր, իսկ 35 մարտական դիրքերում տեղադրվել են մոդուլային լոգասենյակներ: Այս մասին մայիսի 6-ին ԱԺ նիստում Կառավարության 2019 թվականի ծրագրի իրականացման ընթացքի մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ընդ որում՝ նա նշեց, որ այսօրվա դրությամբ Զինված ուժերն անցել են սնվելու նոր համակարգի: «Ժամկետային զինծառայողների 74 տոկոսը արդեն նոր համակարգով է սնվում, 54 մարտական դիրքերում նույնպես անցել են սնվելու նոր համակարգին»,- հայտնեց վարչապետը: Նա հավելեց, որ մայիսի 8-ին նախատեսված է բավականին զգալի փուլ իրականացնել, որից հետո զինվորների թիվը, որոնք կանցնեն սնվելու նոր համակարգին, կհասնի մոտ 90 տոկոսի:











