Հեռավար կրթության կարիքը մենք ունեինք դեռ 2018 թվականից, որովհետեւ ունենք հեռավոր գյուղերի դպրոցներ, որտեղ աշակերտների եւ ուսուցիչների փոքր քանակ կա։ Այս մասին այսօր՝ մայիսի 6–ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիոկլ Փաշինյանը։
«Ունենք երեւույթ, երբ նույն ուսուցիչը պարապում է՝ օտար լեզու, քիմիա, հայ գրականություն, սա պրոբլեմ է։ Եթե մենք կարողանանք հեռավար կրթության համակարգը զարգացնենք այնպես, որ այդ ուսուցիչը մոդերատորի դեր կատարի եւ այն լավ որակով ուսուցիչներին մենք վճարենք, որ հեռավոր գյուղի դպրոցներում, կարողանան երեխաներին այդ գիտելիքը փոխանցել, մենք ոչ միայն նյութական միջոցներ կխնայենք, այլեւ մեր ռազմավարությունն իրականացնելու ավելի կոնկրետ գործիք կստանանք։ Եթե մենք ասում ենք կրթությունը պետք է դառնա ազգային ապրելակերպ, ուրեմն այնքան շատ կրթական գործիքներ պետք է գոյություն ունենան, որպեսզի մարդկանց հասանելի լինի։ Ի՞նչ կլինի, որ մարդը երեկոյան մի հատ 30 րոպեանոց դասախոսություն լսի, նոր քնի, վա՞տ կլինի կամ իր մասնագիտական գիտելիքի հետ առնչվող գիտահանրամաչելի նոյւթ լսի, նայի նոր քնի, կարծում եմ շատ լավ կլինի, ես օրինա այդպես անում եմ, շատ հաճելի է»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հայկական կրթական կոնտենտ շատ քիչ կա. «Մի անգամ նախարարի հետ այս թեմայով խոսակցություն ունեցել ենք, հարցրել եմ, Հայաստանում քանի՞ ուսուցիչ եւ դասախոս կա, որ «Youtube»-ի սեփական ալիք ունի եւ համարում է, որ արածը եւ տվածն այնքան արժեքավոր է, որ կարող է նաեւ վաստակի դրանով։ Համոզված եմ, որ կան ուսուցիչներ եւ դասախոսներ, որոնք կարող են այսպիսի բովանդակություններ տեղադրել, գուցե մարդկանց մտքով չի անցնում, գուցե մենք բավարար չափով չենք ներկայացնում այդ հնարավորությունը, գուցե մթնոլորտն այպիսին չէ, եւ մենք պետք է դրա վրա աշխատենք, դա շատ կարեւոր է»։











