Այո, հնարավոր է, որ նախարարներ հրաժարական տան, հնարավոր է, որ ինչ-որ պատգամավոր որոշի, որ ինքը չի ուզում շարունակել. քաղաքական դաշտում որեւէ բան բացառված չէ: Այս մասին այսօր՝ մայիսի 6ժ-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով
«Բայց ես չեմ ուզում ընկնենք մյուս ծայրահեղության մեջ, որին ականատես ենք լինում վերջերս: Ես վերջերս այնպիսի բաներ եմ կարդում… ֆիլմերում լինում է, որ ասում են՝ դեպքերն իրական են, անուններն են փոխված: Հիմա այս պարագայում բոլոր անուններն իրական են, բայց նման դեպքեր տեղի չեն ունեցել:
Օրինակ, գրել էին, որ կառավարական առանձնատանը միջադեպ է եղել. մենք կառավարական առանձնատանը շատ շուտվանից չենք հանդիպել, որեւէ վեճ վարչության անդամների միջեւ չի եղել: Այսօր ինչ-որ լուսանկար է հրապարակվել, որը հին է»,-ասաց նա:











