Սասուն Միքայելյանի մասին շատ չեմ ուզում ծավալվել, ամենամեծ պրոբլեմը այն է, որ ռազմական հեղինակությունները դարձել են քաղաքական գործիչներ։ Այս մասին այսօր՝ մայիսի 8–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքին։

«Ռազմական ոլորտում մոտեցումները այլ են, դա շատ բնական է, բայց երբ նրանք դառնում են քաղաքական գործիչներ, խնդիր է առաջանում։ Մանվել Գրիգորյանին միշտ մարդիկ համարել են հերոս, բայց երբ նա դարձել է պատգամավոր, արել է գործողություններ, որոնք ամբողջությամբ փոխել են վերաբերմունքը նրա նկատմամբ։ Սասուն Միքայելյանը, պարզ է չէ՞, որ Առաքել Մովսիսյանից ոչ մի լավ բանով չի տարբերվում, ես «Ելք»-ում, երբ ծանոթացել եմ Սասուն Միքայելյանի հետ, ես տեսնում եմ չէ՞՝ մարդիկ ինչով են ապրում, ոնց են իրենց գումարները ձեռք բերել։ Ես գիտեմ, որ Էդմոն Մարուքյանը իր ապրուստը ապահովում է իր աշխատանքով, իր աշխատավարձով։ Երբ ինձ մոտ հարց է առաջանում, թե Սասուն Միքայելյանը ինչպես է դա անում, ինձ ասում են՝ ինչ ունի, սա Սերժն է տվել, սա նա է տվել, սա նա է տվել, ու հետեւաբար իմ ակնկալիքները, որ Սասուն Միքայելյանը մի առանձնապես տարբերվում է Առաքել Մովսիսյանից, որ հիմա Ֆեյսբուքում տարածում են, որ նոր Առաքել Մովսիսյան է։ Ոչ, նա հին Առաքել Մովսիսյանն է եւ այդ ամենաթողության մթնոլորտը, որում տվյալ պահվածքը ցուցաբերել է Առաքել Մովսիսյանը, նույն մթնոլորտում դա ցուցաբերում է Սասուն Միքայելյանը, որովհետեւ իր վերեւում քաղաքական հեղինակություն չկա, Ազգային ժողովի նախագահի մասին չեմ խոսում, վարչապետի մասին՝ դուք ինքներդ եք տեսնում։ Ալեն Սիմոնյանի դեպքից հետո պետք է ինչ-որ մեկը լիներ, ով կհրավիրեր բոլոր կողմերին եւ կասեր՝ ժողովուրդ ջան, լարվածությունը պետք է թուլացնել։ Այդ մարդը պետք է լիներ մի գրամ հեղինակություն ունեցող մարդ երկու կողմերում կամ առնվազն իր կողմում, ասեր՝ նման պրովոկացիաներին մի տրվեք»։

«Ի՞նչը կցխես». ԱԺ-ում իսկական ծեծկռտուք է. Սասուն Միքայելյանը բռունցքներով հարձակվեց Մարուքյանի վրա (ֆոտո)