Սասուն Միքայելյանը ամենաշատ վստահության քվեն ստացել է, եւ իր վստահության հարցը պետք է որոշի ընտրողը մյուս ընտրությունների ժամանակ: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին:
«Էդմոն Մարուքյան Անի Սամսոնյանը հետ կարող է մանդատը վայր դնել սադրանքներ կազմակերպելու համար»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ ծեծկռտուքի ժամանակ «Իմ քայլի» պատգամավորներից երկուսը փոխանակ բաժանեն, իրենք եւս հարվածներ են հասցրել Էդմոն Մարուքյանին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես կադրերը նայել եմ Արտակ Մանուկյանը հետեւից չի հարվածել, Իսկ վահե Ղալումյանի նկատմամբ բռնություն է կիրառվել, ես կադրերը տեսել եմ, որ երբ նա ընկել է, ոտքերով նրան հարվածել են:
Լրագրողների դիտարկմանը, որ «Իմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյանը հենց ամենասկզբից է հետեւից հարվածել է Էդմոն Մարուքյանին, որի վերաբերյալ կադրերը արդեն կան, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես եմ քննիչ»:
Հարցին, թե արդյոք սա չի ազդի իշխող քաղաքական ուժի վարկանիշի վրա, նա արձագանքեց. «Վարկանիշի համար կանհանգստանանք ընտրությունների ժամանակ: Եթե մեր քաղաքացիները գտնեն, որ չպետք է քվեարկեն մեր օգտին, չեն քվեարկի: Եթե կորոշեն, որ օրինակ, պետք է քվեարկեն Էդմոն Մարուքյանի օգտին, թող քվեարկեն»:











