Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում առկա է թոքերի արհեստական օդափոխության 40 սարք, որոնցից օգտագործվածծ են մի քանիսը։ Այս մասին այսօր՝ մայիսի 10–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Գրիգոր Լուսավորիչ ԲԿ այցելած առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Սա ինչո՞ւ եմ հարցնում, քանի որ շատ են հարցնում, թե ո՞նց է եղել, որ 70–80 ծանր հիվանդ կա ու միացված չէ թոքերի արհեստական օդափոխության սարքը։ Պատասխանը շատ պարզ է, այդ ամենը բժշկական որոշում է եւ կոնկրետ դեպքով՝ կարիք լինում է միացվում է, չի լինում՝ չի միացվում»,– ասաց նախարարը։
Նախարարի հետ վերակենդանացման բաժանմունքում շրջող աշխատակիցներից մեկի խոսքով՝ տարբեր վիրահատություններ են կարողանում նաեւ իրականացնել այս պայմաններում. «Ոտքերի ամպուտացիա է եղել, հղիության ընդհատման դեպք ենք ունեցել, հիվանդի ցանկությամբ՝ ժամկետների մեջ եղավ հղիության ընդհատում»։
Թորասյանի հարցին, թե միջինը պացիենտը քանի՞ օր է մնում վերակենդանացման բաժանմունքում, ԲԿ–ի աշխատակիցը պատասխանեց. «Պետք է դրական դինամիկա ցույց տա, երեւի միջինը 5–7 օր»։
Աշխատակցի խոսքով՝ բացի շաքարային դիաբետ եւ զարկերակային ճնշում հինվանդություններից, այլ խրոնիկական հիվանդություն ունեցող պացինտներ էլ կան, որոնք այս պահին վերակեդանացման բաժանմունքում են. «Կան ինսուլտ տարած եւ դիալիզ ունեցող պացինտներ»։
Նախարարի խոսքով՝ այսօր մի քանի բաժանմունքներից դեռ լայվ կմտնի եւ կներկայացնի այնտեղ տիրող ընդհանուր իրավիճակը։











