Բրիտանական կենդանաբանական այգում թութակը դարձել է այցելուների սիրելին եւ Համացանցում վիրուսային սենսացիա, երբ երգել է Բեյոնսեի «If I Were A Boy» երգը։

Լինքոլնշիրի վայրի բնության այգին տեղադրել է Facebook-ում տեսանյութ, որում Չիկո անունով 9-ամյա ամազոնյան թութակը սկսում է երգել հավաքված բազմության համար։

Տեսանյութն արագորեն դարձել է վիրուսային, ինչը հանգեցրել է նրան, որ կենդանաբանական այգին բացել է Չիկոյի սեփական օգտահաշիվն Instagram-ում, որպեսզի կիսվի փոփ-երգերի կատարումներով։

Չիկոյի երգացանկում են նաեւ Լեդի Գագայի «Poker Face», Քեթի Փերիի «Firework» եւ Գնարլզ Բարքլիի «You Drive Me Crazy» երգերը։