Կարմիր հրապարակում ոստիկանները բերման են ենթարկել թոշակառուների, որոնք կրել են անձրեւային կոստյումներ եւ «Միայն Պուտին» գրությամբ շապիկներ, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:
Նշվում է, որ խումբը բերման է ենթարկվել սադրանքների պատճառով: Թե ինչը դուր չի եկել ոստիկաններին, դեռ պարզ չէ:
Ակցիայի մասնակիցները բացատրել են, որ այդպիսով ցանկացել են ցույց տալ նախագահի հանդեպ իրենց սերը:











