Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 77 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 21, խարդախության՝ 16, մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, յուրացման կամ վատնման, խուլիգանության, ապօրինի ծառահատման ու ծեծի՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելու կամ իրացնելու, դատական ակտը չկատարելու և թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, և ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 1 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: