Ռուսաստանն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածությունները խստորեն կպահպանվեն: Այս մասին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Անդրադառնալով եռակողմ հանդիպմանը` ՌԴ նախարարը նշեց, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարների հանդիպումը ՌԴ նախագահի առաջարկով տեղի է ունեցել իրավիճակի կտրուկ սրման պայմաններում:
ՌԴ արտաքին գործերի նախարարը հիշեցրեց, որ հանդիպմանը նախորդել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների եւ արտգործնախարարների հայտարարությունները: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսազրույցներից հետո նախագահ Պուտինն առաջադրեց մարդասիրական նկատառումներով հրադադարի ռեժիմի նախաձեռնությունը: Տեղի ունեցած հանդիպումը թույլ տվեց համաձայնության գալ: Թեստը տարածվել է ՄԱԿ-ում եւ ԵԱՀԿ-ում: Ակնկալում ենք, որ կայացված որոշումները խստորեն կկատարվեն, եզրափակեց է Սերգեյ Լավրովը:











