Իրավիճակից դուրս գալու համար իմ տեսլականը քաղաքական լուծումներ գտնելն է՝ համընդհանուր կոնսենսուսի շրջանակներում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Կոնսենսուսն իր մեջ պետք է ներառի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը: Մենք պետք է կարողանանք վերականգնել բանակը, քանդված ամեն բան, որովհետեւ այն, ինչ ունեինք նախկինում, դրա բացակայությունը նոր վտանգներ է մոտեցրել ՀՀ հյուսիսում եւ հարավում», - ասաց նա:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարությանը, որ Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Շուշին հրաշք քաղաք է եղել, պատմամշակութային մեր կարեւորագույն օջախներից մեկը, որի համար դարերով պայքար է եղել։ Այնտեղ այնպիսի մեծեր են եղել, Շուշին այնպիսի մեծեր է տվել մեր ազգին։ Շուշին առաջին պատերազմից հետո ամեն ինչ էր, որը շենացվում էր, բնակեցվում էր։ Շուշին վեր էր ածվում մի դրախտավայրի, եւ այս պատերազմի ընթացքում նաեւ այդ դրախտավայրը կրեց այնպիսի վնասներ, որի վերականգնմանը նորից պետք է շատ տեւական ժամանակ դառը համազգային ծրագիր»։











