Ուզում եմ հիշեցնել, որ հեղափոխության ժամանակ ապրիլյան պատերազմի հերոսներից մեկի կեղծ պապիկին էիք բերել, ով ելույթ է ունեցել, բա դա ցավի կապիտալիզացիա չէ՞ր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանի ելույթին, որում նա ընդդիմադիրներին մեղադրում էր ժողովրդի ցավի կապիտալիզացիայով զբաղվելու մեջ։
Նշենք, որ 2018թ․-ին գարնանը տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների ժամանակ, հանրահավաքներից մեկին ելույթ էր ունեցել մի քաղաքացի, ով ներկայացել էր որպես Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապ։
Շարունակելով ելույթը Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ այսօր ժամը 18։30-ին նախատեսում են հրավիրել ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ռազմական դրության չեղարկման հարցն է։ ԼՀԿ ղեկավարն ասաց, որ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ թվաքանակով ստորագրությունները կան, նա գործընկերներին կոչ արեց անպայման մասնակցել նիստին։
«Սպասում ենք ձեր քայլին»,- ընդգծեց նա։
«Ի՞նչ ես խոսում», «հանգիստ, հանգիստ»․լեզվակռիվ Ռուբեն Ռուբինյանի եւ ԲՀԿ-ականների միջեւ











