Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մի խումբ քաղաքացիներ փակել են նաեւ Տիգրան Մեծ պողոտա- Խանջյան փողոցի խաչմերուկը։ Կանայք, որոնք նստացույց էին արել այդ հատվածում ոստիկանության  կարմիր բերետավորները բերման ենթարկեցին նրանց։

«Ամոթ է, ամոթ, ձեր գերագույն գժին տարեք»,- բացականչեցին մի քանի այլ քաղաքացիներ։

Նշենք, որ այս պահին վարչապետի հրաժարականի պահանջով՝ ՀՅԴ-ականները բողոքի ակցիա են անում Երեւանի տարբեր հատվածներում։ Քաղաքացիները չեն մոռանում ճանապարհ տալ շտապօգնության ավտոմեքենաներին:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հետ ստորագրել է եռակողմ հայտարարություն, ըստ որի՝  Արցախի մի մասը, ինչպես նաեւ հարակից շրջանները հանձնվում են Ադրբեջանին։

Մասնավորապես, Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, Հադրութը, ինչպես նաեւ գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաեւ Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գյուղերը։