Ստեղծված իրավիճակում մենք կարող ենք միայն մեկ բան անել՝ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Հայաստանի մտավորականությների կազմակերպած «Ներկա իրավիճակում մտավորականի դերը» խորագրով հավաքի ժամանակ նշեց մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանը:

«Այն մարդու, որը ազգային դավաճանության, հայրենազրկման պատճառն է: Մեկ մարդու վրա միգուցե չի կարելի բարդել, բայց այդ մարդը վերցրել է պատասխանատվություն, եւ պետք է գիտակցեր դրա չափը: Չի արել դա, եւ բնականաբար,  պետք է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,-ասաց նա: