Սա շատ լուրջ թեմա է, որի մասին, չեմ կարծում, թե կարելի է առանց փաստերի ու վերլուծությունների խոսել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, դեպի Ազգային ժողով քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջեւ զրույցի ձայնագրությանը, որտեղ Լուկաշենկոն Ալիեւի անունից 5 մլրդ դոլար է առաջարկում 7 շրջանները հանձնելու դիմաց, ինչը Սերժ Սարգսյանը մերժում է, եւ առաջարկում, որ ինքը կտա 6 մլրդ դոլար, եթե Բաքուն հրաժարվի այդ շրջաններից:

«Եկեք այս պահին զերծ մնամ մեկնաբանություններից: Կարող եմ ասել մի բան, որ ստացված տեղեկությունների վերլուծությունը հիմք է տալիս ենթադրել կամ փաստել, որ այո, այս իշխանությունները վաճառել են մեր հայրենիքը»: