Անհետ կորած զինծառայողների հարազատները հերթական անգամ հավաքվել են Էջմիածնի զորամասի դիմաց։ Նրանք սպասում են Պաշտպանության նախարարության եւ զորամասի ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս տեղեկություն հայտնեն Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումից։
Ըստ անհետ կորած զինծառայողների հարազատների՝ երկու օր առաջ գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը փոխանցել է, որ իբրեւ նախօրեին Մուրադովը պետք է հանդիպեր Ադրբեջանի նախագահի հետ, քննարկելու՝ անհետ կորածների, ռազմագերիների եւ զոհվածների դիերի փոխանակման հարցերի վերաբերյալ։











