Սպասեցինք, որ մեզ պիտի օգնության գան, բայց ոչ մեկ չեկավ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պատերազմի մասնակիցը, ում եղբայրը նույնպես անհետ կորած է։

«Մենք մնում ենք կրակի մեջ, որ կարող էին հակառակ կողմից հարձակում անեն, մենք դուրս գանք, բայց չի լինում։ Զանգելանից կապվել եմ Կապանի բրիգադ, ասել` շրջափակում ա, օգնություն չի եկել։ Մենք հանքից դուրս ենք եկել ողջ, հանդիպել ենք գրադի անձնակազմին, որտեղ  պիտի հրետանին աշխատեր, հրետանավորներն էլ ասում է՝ այնտեղ մարդ պիտի չգնար, մենք պիտի այնտեղ, պարզվում է՝ մենք այնտեղ չպիտի լինեինք։ Մենք գնացել էինք ռազվեկտան անեինք գանք, իրենք էլ մեր թիկունքը պահեին, բայց լրիվ հակառակն է լինում, մենք մնում ենք շրջափակման մեջ»,- ասաց նա։

Պատերազմի մասնակցի խոսքով՝ Պաշտպանության նախարարությունն ունի 2500 աշխատող, սակայն անհետ կորածների հարցով որեւէ պատասխան չեն տալիս. «Հիմա գնում ենք ՊՆ-ից տվյալներ ենք պահանջում, չեն տալիս, 2500 հատ աշխատող ունի, բայց մեզ պատասխան չեն տալիս։ Իսկ եթե մենք գնայինք այնտեղ մի բան ջարդեինք, մենք պատասխանատվության կենթարկեին։ Մտնես մեկի խանութից գողություն անես, 24 ժամվա մեջ քեզ հողի տակից կհանեն»։

Նա պատմեց, որ իրեն հիմա Ռազմական ոստիկանությունում պետք է պատասխանատվության ենթարկեն որպես դասալիք. «Գործերս ուղարկում են նախարարություն, ուղարկում են Ռազմական ոստիկանություն, որ ինձ որպես դասալիք պատասխանատվության ենթարկեն։ Որ Ջաբրայիլի ռմբակոծության տակից հասցրել եմ ողջ մնամ եւ նահանջեմ»։