Անհետ կորած զինծառայողների հարազատները Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին խնդրում են իրենց հետ հանդիպել։ Էջմիածնի զորամասի դիմաց, ուղիղ եթերում անհետ կորածի մայրը՝ Անահիտ Ադոյանը դիմեց Գասպարյանին, որ իրմոտ գոնե 5 ծնողի ընդունի։

Անհետ կորածների հարազատները ապա սկսեցին  դժգոհել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիգորյանից, ով իրենց հետ կապի դուրս չի եկել։

«Էջմիածնի քաղաքապետ, ո՞ւր ես դու, գոյություն ունե՞ս ընդհանրապես։ Թող ուղիղ եթեր միացնի ու գա մեզ միանա, ասի՝ ժողովուրդ ջան, ես ձեր կողքին եմ, գնում ենք էստեղ կամ էնտեղ։ Կարեւորն իրենց տեղը տաք է, իրենք լավ դիրքավորված են, ընտրություններին էլի կգան կխնդրեն, եթե էստեղ աթոռի պայքար լիներ, հիմա բոլորը մեր ոտքերի տալ ընկած խնդրելու էին, բայց քանի որ սա մեր հերոս տղերքի հարցն է, ոչ մեկ մեր կողքին չէ։ Ո՞ւր են մեր պատագամավորները՝ չկան»,- ասաց Անահիտ Ադոյանը։