Խնդրում եմ հետեւիցս մի եկեք, ես հիմա վարչական պաշտոնի եմ եւ ձեզ ասելիք չունեմ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնակատար Տիգրան Ուլիխանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ինքն իշխող թիմի անդամ է, իսկ դրսում իրենց թիմի հրաժարականն են պահանջում:

«Հենց հիմա հարմար չի, եթե ինչ-որ հարցեր ունեք, խնդրում եմ կապնվեք, ես ձեզ կհրավիրեմ, հարցազրույց կտամ»,-ասաց նա ու հեռացավ: